Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել.
«2019-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2020-ի հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական բուժհաստատություններում սահմանվելու է հերթապահություն՝ ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հերթապահությունն իրականացվելու է տեղամասային թերապևտի և տեղամասային մանկաբույժի կողմից»: