տուն New Year News Տոնածառը բարիքն է, կամուրջը՝ հնարավորությունը. պատգամավոր

Տոնածառը բարիքն է, կամուրջը՝ հնարավորությունը. պատգամավոր

464
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Մի քանի օր է մտածում եմ այս կամրջի մասին…

Այս կամուրջը «Նոր Հայաստանի» տրամաբանության հոյակապ արտացոլում է:

Նախկինում այս նույն տոնածառը կար, բայց ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, — «ինչու՞ է այն հեռու սովորական մարդուց»: Այս տոնածառին մոտենալու համար պետք էր օրենք խախտել, չնախատեսված վայրում հատել փողոց, հետո ապա երախայի հետ նկարվել:

Սա հնի ու նորի հոգեբանական, գուցե փիլիսոփայական արտացոլում է:

Բնության մեջ ոչինչ չի կորչում, իրականում բոլոր պետությունները համաչափությամբ ունեն նույն բարեկեցությունը, ամբողջ խնդիրը նրանում է, թե ի՞նչպես է կառավարվում պետությունը, ի՞նչ տրամաբանություն է գործում:

Այս նկարում տոնածառը բարիքն է, կամուրջը՝ հնարավորությունը, իսկ մարդիկ ջանք են գործադրում, որ բարձրանան ու վայելեն այն: Ոչ ոք օրենք չի խախտում, քանի որ այլ ճանապարհ չկա և իրականում իմաստ չունի:

Պետությունը ստեղծում է հնարավորություն բարիքի հասնելու համար, քաղաքացին բարիքին հասնելու միայն մեկ ճանապրհ ունի՝ օրինականություն և ջանք, այն է՝ աշխատանք:

#Ինդուկցիա

Տարոսը Ֆրանսիայի հրապարակի Օգյուստ Ռոդենի քանդակին:))»: