Այսօր Տոկիոյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկետրոնում կազմել է 5.5 մագնիտուդ։ Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Տիբա պրեֆեկտուրայում, սակայն այն զգացվել է միանգամից 16 շրջաններում, այդ թվում 2011 թվականի երկրաշարժից առավել տուժած Ֆուկուսիմայում։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի վտանգ չկա։