տուն Քաղաքական Միջազգային Տնտեսությունն է պետության անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե տանկերը. Ռուհանի

Տնտեսությունն է պետության անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե տանկերը. Ռուհանի

94
0

Hassan-Rouhani

Երկրի անվտանգությունն ապահովում են ոչ թե տանկերը, այլ տնտեսական գործոնները: Այսօր այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:

«Ամենևին էլ ոչ ինքնաթիռները, հրետանին և տանկերը, այլ տնտեսությունն է ապահովում անվտանգությունը», — ասել է Ռուհանին: «Թրեյդերներն ու ներդրողներն են խաղաղության և անվտանգության կրողները: Մենք պետք է մոտեցնենք տարածաշրջանի երկրներն ու նրանց շահերը», — ասել է նախագահը:

Ռուհանին հատուկ շեշտել է, որ իսլամական աշխարհի, մասնավորապես` հարևան երկրների հետ հարաբերությունները նախընտրելի են նոր վարչակազմի համար: