Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական համակարգը արատավոր է դարձել, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է «փողի պաշտամունքի» վրա: Այն մասին հայնտում է Chicago Tribun-ի՝ հղում անելով Reuters-ին:
Նա կոչ է արել հարուստներին ավելի շատ բարեգործություն կատարել հօգուտ աղքատների:
Հռոմի պապը նշել է, որ աշխարհում առաջնային արժեքների սխալ համակարգ է ձևավորվել: Նա իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ, օրինակ, անտուն մարդու մահը անհայտ է մնում, իսկ բանկային ինդեքսի երկու տոկոսով փոփոխությունը սենսացիա է դառնում: