Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.1%: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած տվյալներից: Տնտեսական ակտիվությունը այն ցուցանիշն է, որի հիման վրա հաշվարկվում է Համախառն ներքին արդյունքի աճը: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված էր 6.2% ՀՆԱ աճ, սակայն դատելով տնտեսական ակտիվության ցուցանիշից, կարելի է պնդել, որ հունվար-դեկտեմբերի ՀՆԱ աճը չի գերազանցի 4%-ը:
Հունվար-նոյեմբերի ցուցանիշների մեջ ամենաբարձրը արդյունաբերության ու գյուղատնտեսության աճի ցուցանիշներն են համապատասխանաբար 7.1% և 6.1%: Շինարարությունը շարունակում է անկում ապրել, իսկ առևտուրն ու ծառայություններն աճել են 2-3%-ով: