տուն Տնտեսական Տնտեսական ակտիվությունը՝ նախատեսվածից ցածր

Տնտեսական ակտիվությունը՝ նախատեսվածից ցածր

290
0

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,8%: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի հիման վրա հետագայում հաշվարկվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) փոփոխությունը՝ տնտեսական աճը (անկումը): Նշենք, որ այս տարվա բյուջեով նախատեսված է 7% տնտեսական աճ: Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական ցածր ակտիվությունը, սակայն, հիմք է տալիս ենթադրելու, որ տարեվերջին տնտեսական աճը նկատելիորեն ցածր կլինի 7%-ից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here