Հայաստանը զբաղեցրել է 18-րդ տեղը եվրոպական 43 տնտեսությունների շարքում տնտեսական ազատության ցուցանիշով: «Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ այս ցուցանիշով Հայաստանը բարձր է համաշխարհային և եվրոպական միջին վիճակագրական ցուցանիշներից: Այդուհանդերձ, այս տարի Հայաստանի բալը 0,5-ով նվազել է «ներդրումների, բիզնեսի և հարկահանության ոլորտում վատթարացման պատճառով»:
Այն այսօր գնահատվում է որպես «չափավոր ազատ»: Ըստ նույն աղբյուրի` տարեկան միջին եկամուտը կազմում է 5838 դոլար, իսկ սղաճը կազմում է 2,5 տոկոս: Այդուհանդերձ, երկրում կան մի շարք խնդիրներ՝ կապված բարեփոխումների հետ, ինչը թույլ չի տալիս ամրապնդել տնտեսական ազատության ցուցանիշները:
Սեփականության և կոռուպցիայից ազատության աստիճանը զգալի ցածր է միջազգային չափանիշներից, իսկ օրենսդրական բազան շարունակում է խոցելի մնալ: