տուն Քաղաքական ՏՄՊՊՀ նախագահն ազատվել է Շաբոյանի կադրերի՞ց. խոսնակի պարզաբանումը

ՏՄՊՊՀ նախագահն ազատվել է Շաբոյանի կադրերի՞ց. խոսնակի պարզաբանումը

271
0

Araratnews.am-ի տեղեկություններով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) եղել են կադրային փոփոխություններ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն «ազատվել» է նախկին նախագահ Արտակ Շաբոյանի կադրերից, բերել է նոր աշխատակիցների: Ավելին՝ ՏՄՊՊՀ-ում  հիմա կառուցվածքային փոփոխություններ են:

Զանգահարեցինք  ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ Անի Սմբատյանին՝ տեղեկությունների իսկությունը ճշտելու: Անի Սմբատյանը հաստատեց մեր տեղեկությունը: «ՀՀ ՏՄՊՊՀ-ում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ՝ պայմանավորված աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվել, եղել են աշխատակիցներ, որոնք աշխատանքից դուրս են եկել սեփական հայեցողությամբ, սեփական դիմումի համաձայն»,- պատասխանեց ՏՄՊՊՀ խոսնակը:

Հարցին, թե ինչ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, Անի Սմբատյանն ասաց. «Այս պահին աշխատանքները շարունակվում են, լրացուցիչ կտեղեկացնենք»:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here