տուն Հասարակություն ՏՄՊՊՀ նախագահը` ձվի շուկայի մասին

ՏՄՊՊՀ նախագահը` ձվի շուկայի մասին

353
0

Որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված անհամապատասխանություններ  են հայտնաբերվել: Անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին`  այսօր լրագրողերի հետ հանդիպմանը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը փաստեց, որ  ձվի գինը շուկայում վերջին ամիսներին բավականին նվազել է։

«Փոքր տնտեսվարողները բողոքում են, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում, եւ այս իրավիճակն ստեղծել են խոշոր տնտեսվարողները՝ փոքրերին շուկայից դուրս մղելու համար։ Շուտով խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն։ Ձվի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. չնայած արդեն ֆիքսել ենք՝ չկա մեծ քանակի գերարտադրություն, այսինքն՝ այն քանակի, ինչպես ներկայացնում են որոշ տնտեսվարողներ»,- ասել է նա:

Վերջինս պնդմամբ` ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ հավերի անկում չի եղել վերջին երկու տարիներին։ Սակայն այն, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, աբսուրդ է, եւ ՏՄՊՊՀ-ն շուտով կպարզի՝ որն է դրա պատճառը։

%d bloggers like this: