տուն Տնտեսական ՏՄՊՊՀ-ի ոչ մի որոշում դատարանները անվավեր չեն ճանաչել 2013-ին

ՏՄՊՊՀ-ի ոչ մի որոշում դատարանները անվավեր չեն ճանաչել 2013-ին

190
0

shaboyan

2013-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ընդունել է 415 որոշում, որոնցից 144-ը եղել են պատասխանատվության միջոցներ սահմանող: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Որոշումների արդյունքում նշանակվել է 132 մլն դրամ գումարի տուգանք, ՏՄՊՊՀ ընդունած որոշումների արդյունքում բռնագանձված տուգանքների գումարը կազմել է 150 մլն դրամ:

Դատական ատյաններում բողոքարկվել է հանձնաժողովի 13 որոշում, նախկինում բողոքարկված որոշումների վերաբերյալ ՏՄՊՊՀ որոշումը անվավեր ճանաչելու ոչ մի վճիռ դատարանը չի կայացրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here