Տղամարդիկ ավելի արագ են ծերանում, եթե մնում են առանց աշխատանքի։ Կենսաբանները, որոնց հետազոտության արդյունքները տպագրվել են PLoS One ամսագրում, նշում են, որ փոփոխությունները տեղի են ունենում ԴՆԹ-ում։
«Վերջին տարիներին շատ գիտնականներ փորձել են կապ գտնել վատ առողջության և գործազրկության միջև։ Մենք առաջինն ենք, ում հաջողվել է այդ կապը ցույց տալ բջիջների մակարդակով։ Այս բացահայտումը նոր խնդիրներ է առաջ քաշում, որոնք իր հետ բերում է գործազրկությունը երիտասարդ տարիքում։ Այդ պատճառով սոցիալական ծառայութոյւնները պետք է օգնեն երիտասարդներին աշխատանք գտնել, որպեսզի չվնասվի նրանց առողջությունը», — ասում է Լոնդոնի թագավորական քոլեջի աշխատակից Ջեսիկա Բաքսթոնը։
Գիտնականներն ուսումնասիրել են ԴՆԹ-ի 5.5 հազար օրինակ։ Պարզվել է, որ երկու և ավելի տարի գործազուրկ համարվող տղամարդկանց ԴՆԹ-ում տեղի են ունեցել այնպիսի փոփոխութոյւններ, որոնք հանգեցրել եեն բջիջերի ավելի արագ ծերացմանը։