տուն Քաղաքական Միջազգային Տղամարդը կրկին բանտում է հայտնվել կարոտից

Տղամարդը կրկին բանտում է հայտնվել կարոտից

146
0

preferring-prison

ԱՄՆ-ում տղամարդուն դատապարտել են բանտարկության, ինչին նա երկար ժամանակ ձգտում էր։ Այս մասին տեղեկացնում է CBS հեռուստաալիքը։

Բանն այն է, որ 74-ամյա Ուոլթեր Ունբեհաունը ձանձրացել էր, երբ դուրս էր եկել բանտից, և որոշում էր կայացրել կրկին վերադառնալ այնտեղ, քանի որ բանտը համարում էր իր տունը։ Ուոլթերը եկել է բանկ, վախեցրել է գանձապահին, խլել է որոշ գումար և գնացել է մոտակա մոթել՝ սպասելով ոստիկանությանը։

Դատարանում նա հայտարարել է, որ կարոտել է բանտը և ցանկանում է վերադառնալ այնտեղ։ Դատավորն ընդառաջել է նրան՝ տղամարդուն դատապարտելով 3.5 տարվա ազատազրկման։