ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անհայտ մի տղամարդ որսորդական հրացանից կրակ է բացել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահներին։
Կրակողը ձերբակալվել է դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ոստիկանություն։ Հարձակման արդյունքում ոչ մեկ չի տուժել։ Վնասվել է դեսպանատան ցուցանակը։