Ինչպես տեղեկացրել ենք, ձերբակալվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու հայաստանյան ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը:
Մեկնաբանելով փաստը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ կատարվածը տհաճ է ու անսպասելի, սակայն, միևնույն ժամանակ, վկայում է կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների վճռականության մասին:
«Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է. որևէ ապօրինություն, անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով նաև, որ այս ամենը չի կարող ազդել իշխանության վարկանիշի վրա: