տուն Քաղաքական Միջազգային Տիմոշենկոն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

Տիմոշենկոն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

153
0

yulia

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է արտահերթ նախագահական ընտրություններում: Այս մասին Տիմոշենկոն հայտարարել է անձամբ՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Ես նախատեսում եմ առաջադրվել Ուկրաինայի նախագահական ընտրություններում», — ասել է Տիմոշենկոն` հավելելով, որ իր առաջադրումը կատարելու է «Բատկովշինա» կուսակցությունը: «Մարտի 29-ին տեղի կունենա համագումար, որի ժամանակ ես խնդրելու եմ «Բատկովշինա» կուսակցությանը առաջադրել ինձ առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու», — նշել է Տիմոշենկոն:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կայանալու են 2014 թվականի մայիսի 25-ին: