Ռուս հայտնի ռեփեր Տիմատին ժամանել է ամերիկյան Լոս Անջելես քաղաք՝ իր ցանցային ռեստորանը բացելու համար: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Նա իր Instagram-ում դիմել է Կալիֆոռնիայի մայրաքաղաքի, այդ թվում՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող հայաբնակ Գլենդել քաղաքի բնակիչներին՝ հրավիրելով բացման արարողությանը:
«Լոս Անջելես, մինչ վաղը ժամը վեցը՝ մեր պաշտոնական բացումը: Գլենդել, ԲԱՐԵՎ ՁԵԶ »,- գրել է Տիմատին:
Հայտնի ռեփերը նշել է, որ ռեստորանի պաշտոնական բացման ժամանակ ինքն անձամբ կպատրաստի և անվճար կհյուրասիրի ամբողջ քաղաքին: