Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար Տիմատիի մենահամերգը: Համերգի կազմակերպիչ Prime Production-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այն չեղարկվել է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների և Տիմատիի որոշմամբ, մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։ Տիմատին կվերադառնա 2020 թվականին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով: Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում»։