տուն Լուրեր Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին

Տիգրան Սարգսյանն իր հրաժարականի մասին

201
0

w

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա տարեվերջյան ասուլիսին անդրադարձել է վերջին շրջանում հաճախ հնչող հարցին՝ թե կառավարությունը պատարստվո՞ւմ է հրաժարական տալ:

«Բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են աճի ցուցանիշի վրա և կհասկանանք՝ կառավարությունն արե՞լ է առավելագույնը՝ այդ քաղաքական թիրախն ապահելու համար»,- պատասխանել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Սերժ Սարգսյանը հանձնարարել էր, որպեսզի այս տարի կառավարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովի, նշելով, որ հակառակ դեպքում  կառավարությունը հրաժարական պետք է տա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պլանավորում է 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գալ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here