Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ վերջինս 30 խորհուրդներ էր ստեղծել, որոնք անձամբ էր ղեկավարում և ինչ-որ փոփոխություններ անելու առաջարկներն այդտեղից էին գալիս: Մինչդեռ եթե ամեն մի նախարարություն ամեն ամիս ինչ-որ նոր, առաջադիմական գաղափարով հանդես գար, ապա շատ ավելի արդյունավետ կառավարություն կունենայինք: «Գուցե գիտեր՝ ում հետ գործ ունի, կամ գուցե չէր վստահում»,- ասաց Գ. Մակարյանը՝ նշելով, որ նախարարներից առնվազն կեսի աշխատանքին պետք է անբավարար գնահատական տալ և փոխել:
Միաժամանակ, ըստ Մակարյանի, ՀՀԿ-ն պետք է ազատվի առնվազն 10 անհաջող պատգամավորներից: