Ղազախստանի առաջնության 2-րդ տուրում «Աստանան» մրցեց «Օրդաբասիի» հետ: Արձանագրվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:
Չեմպիոնն առաջին կեսից հետո զիջում էր հաշվի մեջ: 58-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և փրկեց «Աստանային»: Այս մասին գրում է armfootball.com-ը:
84-րդ րոպեին նա մոտ 50 մետր անցավ գնդակով, ապա այն փոխանցեց դարպասի դիմաց գտնվող Ալեքսեյ Շչոտկինին, ով գրավեց դարպասը:
Միխալ Բիլեկի թիմն ունի 4 միավոր: