տուն Քաղաքական Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից

Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից

170
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ էր տրամադրվել մինչ 2019 թվականի դեկտեմբերի 23-ը։ Սակայն վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։