տուն Քաղաքական Միջազգային Տիբո Կուրտուան հերքել է Ռեալի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու լուրը

Տիբո Կուրտուան հերքել է Ռեալի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու լուրը

114
0

tibottTibo Kurtua həftənin ən yaxşı qapıçısı seçildi

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում», հերքել է «Ռեալի» հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին տեղեկությունները:

«Դա կեղծ տեղեկություն է: Ես չէի կարող նման բան ասել Միգել Անխել Հիլ Մարինին («Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն — խմբ.), քանի որ դա սուտ է: Ես պայմանավորվածություն չունեմ այլ ակումբի հետ: Բոլորը գիտեն, որ ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և ես ամեն ինչից գոհ եմ «Ատլետիկոյում»», — ասել է բելգիացին: Այս մասին հաղորդում է Inside Spanish Football-ը: