Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հոգևորականը բառացի ստում է: Տեր Եսային ասել է, որ եկեղեցու դռները բաց են եղել, իսկ այդ ամենը արվում է Սամվել Ալեքսանյանի դեմ: Բայց ես էլ եմ այնտեղ եղել, և ես էլ եմ տեսել, որ եկեղեցու դռները փակ են եղել հավատացյալների համար, իսկ Տեր Եսային հակառակն է պնդում:
Հասկանում ե՞ք, այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ եկեղեցու հոգևոր հովիվը ստում է:
Եվ այս Տեր Եսային մարդկանց պետք է քարոզի Աստծո պատվիրանները, որոնցից է նաև «մի՛ ստիր»:
Տեր Եսայի, մի՛ ստիր, դա դեմ է Աստծուն: |