Միաս քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկն աշխատանքից ազատվել է: Պատճառը եղել է այն, որ հիվանդին սրբել են կեղտոտ լաթով։ Այս մասին հաղորդում է «360»-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:
Չելյաբինսկի շրջանի նահանգապետի առաջին տեղակալ Իրինա Գեհտի վստահեցմամբ, հաստատության ղեկավար Դենիս Մախանկովը պատրաստվել է ամեն ինչ վերագրել հավաքարարին: Բայց ոչ ոք «ցանկություն չուներ լուսաբանելու այս պատմությունը»:
Փաստորեն, խախտումները հաստատվել են՝ օգնություն ցուցաբերելու կարգի առումով: Հավաքարարը նույնիսկ իրավունք չուներ մոտենալ հիվանդին. սա սանիտարի գործառույթն է: Խախտումների հետևանքով գլխավոր բժիշկն այսօր ազատվել է աշխատանքից: Դեռ ավելին, գլխավոր բժիշկը ցանկանում էր աշխատանքից հեռացնել հավաքարարին: Բայց, մեր մոտեցմամբ, գլխավոր բժիշկը պետք է կատարվածի համար պատասխանատվություն ստանձնի, և կստանձնի»,- ասել է Գեհտը: