տուն Աշխարհ Տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

995
0

Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Associated Press-ի տեղեկությունը փոխանցում է news.am-ը:

Աղբյուրը թեև զոհերի մասին չի հաղորդում, սակայն նշում է շենքերին հասցված վնասի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարգա քաղաքից 11 կմ հեռավորության եւ Աթենքից դեպի հյուսիս-արեւմուտք 316 կմ հեռավորության վրա:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժի հետեւանքով խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են փախչել: Բացի այդ, մի քանի շենք է փլուզվել Կանալակի գյուղում, որը էպիկենտրոնին մոտ է գտնվում: