Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Վիրավորին էլ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը