տուն Լուրեր Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետության որոշ ճանապարհներ. ԱԻՆ

Տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետության որոշ ճանապարհներ. ԱԻՆ

153
0

dzyun2

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ձյան տեսքով տեղումների պատճառով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

 

Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, իսկ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է ուժեղ քամի:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here