տուն Լուրեր Տեղացած առատ ձյան պատճառով փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը

Տեղացած առատ ձյան պատճառով փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը

174
0

P1

Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here