տուն Քաղաքական Միջազգային Տեխասում մահապատժի են ենթարկել առնվազն 22 մարդու կյանք խլած սերիական մարդասպանի

Տեխասում մահապատժի են ենթարկել առնվազն 22 մարդու կյանք խլած սերիական մարդասպանի

88
0

apparat(1)

Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել սերիական մարդասպան Թոմի Լին Սելսին այն բանից հետո, երբ մերժել է մարդասպանի փաստաբանների այն հայցը, որով վերջիններս պահանջում էին ներկայացնել, որտեղից են ստացվել մահապատժի իրականացման համար նախատեսված լուծույթները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դատարանը չի հրապարակել այդ տվյալները, քանի որ ցանկացել է ապահովել առաքումներն իրականացնողների անվտանգությունը։ Ավելի վաղ եվրոպական ընկերությունները հրաժարվել էին դեղամիջոցներ տրամադրել ԱՄՆ-ին, եթե վերջինս դրանք օգտագործելու է մահապատիժներ իրականացնելու համար։ Այդ պատճառով, ամերիկյան մի շարք գերակատարողական հիմնարկներ, ուր պետք է իրականացվեին մահապատիժներ, կանգնել են լուրջ խնդրի առաջ։

Տեղեկացնենք, որ 49-ամյա Սելսը համարվում է Տեխաս նահանգում մինչև հիմա ձերբակալված ամենավտանգավոր հանցագործներից մեկը։ Նա սպանել է առնվազն 22 մարդու։ Մելսը պատմել է, սակայն, որ ինքը սպանել է առնվազն 70 հոգու։