Տեխասում խոզի A-H1N1 գրիպի տարածումից արդեն մահացել է հինգ մարդ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Իշխանությունները մինչև վերջերս չէին հաղորդում մահացությունների մասին, քանի որ անհրաժեշտ էր լրացուցիչ փորձաքննություն՝ պարզելու մահացության պատճառները։ Առաջին մարդը մահացել է դեռ նոյեմբերի սկզբին։
Դեկտեմբերի վերջին այդ ախտորոշմամբ մահացածների թիվը հասել է հինգի։ Բժիշկներն առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչպես են հիվանդները վարակվել խոզի գրիպով։ Իշխանությունները նահանգի բնակիչներին խնդրում են մասնակցել պատվաստմանը։