տուն Լուրեր Տաքսու ոլորտում անվերահսկելի գրդոնը շարունակվում է. Զարուհի Փոստանջյան

Տաքսու ոլորտում անվերահսկելի գրդոնը շարունակվում է. Զարուհի Փոստանջյան

153
0

zaruhi postanjyan

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ տաքսու ոլորտում նոր օրինագիծը միտված է դաշտը մոնոպոլացնելուն:

Նա նշում է, որ տաքսու վարորդներն անձամբ նաեւ իրեն են դիմել, եւ լարվածությունն ու վրդովմունքը շատ մեծ է:

«Տաքսու ոլորտում անվերահսկելի գրդոնը շարունակվում է, եւ Գագիկ Բեգլարյանը դա անում է՝ տեղ բացելու համար նոր մեքենաներ ներկրելու նպատակով: Եվ, փաստորեն, նոր օրենքի նախագիծ կա, որով ուզում են մոնոպոլացնել նաեւ այս դաշտը»,- ասաց Փոստանջյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով Զարուհի Փոստանջյանին, նշեց.

«Եթե Բեգլարյան Գագիկը ուզեր մոնոպոլիա ստեղծել, տաքսիստների աշխատանքը չէր պարզեցվի, կբարդացվեր, որպեսզի ոչ բոլորը հնարավորությունը ունենային տաքսի քշել: Պարզեցնելով հնարավոր չէ մոնոպոլիա ստեղծել: Տրամաբանությունից  դուրս բաներ եք ասում, ճիշտ չէ»:

Տրանսպորտի նախարարը հիշեցրեց նաեւ, որ իրենք փոխել են տեխսպասարկման եւ բուժսպասարկման վճարների պարագայում եւ վարորդներին ազատել դրանից:

«Դուք ասում եք՝ տաքսիստները բողոքում են, բայց եթե դուք նրանց հարցնեք, ապա կտեսնեք՝ նրանք ինչ շնորհակալություն են հայտնում տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որ այդ 25-30 հազար դրամը իրենք այլեւս չեն մուծում այդ կազմակերպություններին»,- ասաց Բեգլարյանը:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց` նշելով, որ այսօր  է օգտվել տաքսի ծառայությունից եւ վարորդը հայտնել է իր դժգոհությունը: Փոստանջյանը պնդում է, որ Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է մեծ քանակությամբ մեքենաներ ներկրել Հայաստան եւ տաքսիների ոլորտը մոնոպոլացնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here