տուն Լուրեր “Տարվա լավագույն մարզիկների տասնյակ”-ը կորոշվի լրագրողների քվեարկությամբ

“Տարվա լավագույն մարզիկների տասնյակ”-ը կորոշվի լրագրողների քվեարկությամբ

190
0

arm138700564853

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հանդես է գալիս հայկական մարզաշխարհի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքները լրատվամիջոցների հետ կանոնակարգելու  նախաձեռնությամբ:

 

Նպատակը՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառության և հնարավաորինս մեծ թվով մարզական լրագրողների մասնակցության ապահովումն է:

 

Այս նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների կողմից մշակվել է մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ և տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից:

 

Մրցույթի անցկացումը կազմակերպում է  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝  աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով:

 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաստատած  կարգի համաձայն՝ «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթում թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է  Ազգային ֆեդերացիաներին:   Հաստատված կարգի համաձայն՝  Ֆեդերացիաները արդեն  նախարարությանն են ներկայացրել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած  իրենց մարզաձևերի 5 մարզիկի թեկնածություն:

 

2013 թ լավագույն մարզիկների տասնյակը որոշելու իրավունք ունեն միայն  այն զանգվածային լրատվամիջոցները (հեռուստա-ռադիոընկերություններ, թերթեր (էլեկտրոնային), լրատվական գործակալություններ, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար և բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում մարզական մասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ, որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):

 

Լրատվամիջոցների ներկայացուցուցիչները, ընտրության կարգի համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է լրացնեն քվեաթերթիկը (ներբեռնել կայքից)՝ առաջնորդվելով նախարարության կողմից մշակված մարզական արդյուքնների գնահատման բալերով: Այնուհետ կնքած քվեաթերթիկը խմբագրի կամ մարզական բաժնի ղեկավարի  ստորագրությամբ փակ ծրարով պետք է ներկայացնել ՀՀ սպորտի և երրիտասարդության հարցերի նախարարություն՝ մինչև դեկտեմբերի 18-ը (18:12:2013 ներառյալ) :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here