տուն Տնտեսական Ֆլեշ ՍՊԸ-ի շենքը կառուցվում է քաղաքաշինական նորմերի պահպանմամբ. Տարոն Մարգարյան

Ֆլեշ ՍՊԸ-ի շենքը կառուցվում է քաղաքաշինական նորմերի պահպանմամբ. Տարոն Մարգարյան

243
0

Երևանի ավագանու այսօրվա նիստի հարցուպատասխանի ժամանակ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու Ամիրյան 18, 18Ա, 20, 24 և Մաշտոցի պողոտա 15 շենքերի մեջ կառուցվող նոր շենքի հարցը, որը առաջացրել է տեղի բնակիչների լուրջ դժգոհությունը: «Այդ շենքը շարունակվում է կառուցվել «Ֆլեշ» ՍՊԸ կողմից: Ինչ ենք ասելու ժողովրդին` այնտեղ նորմերը հաստատ խախտվել են, մարդիկ բողոքում են` իրենց լույսը փակվում է, էլ չեմ ասում կանաչ տարածքի մասին, որը վերացրել են մի գիշերվա մեջ»,- հարցրեց Ա. Բախշյանը:

«Հանրապետության վարչապետի հետ ես եղել եմ այդ տարածքում, տեղում քաղաքացիների հետ պայմանավորվել ենք, հանձնարարական է եղել գլխավոր ճարտարապետին, որ լրացուցիչ ուսումնասիրություն կատարվի, նաև հանդիպումներ ունենա բնակիչների հետ: Այն ժամանակ Նարեկ Սարգսյանն էր, հանդիպումներ ունեցել է բնակիչների հետ, և բնականաբար, մեր քաղաքացիները չեն համաձայնել այնտեղ շենքը կառուցելուն, բայց չմոռանանք, երբ որ քաղաքաշինական փաստաթղթերը հաստատվում են, միայն գլխավոր ճարտարապետի ու քաղաքապետի համաձայնությամբ չի, նաև քաղաքաշինական խորհրդում է դա քննարկվում` փորձագետների մասնակցությամբ, և մենք գտնում ենք, որ այնտեղ քաղաքաշինական նորմերը պահպանված են»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը:

Ա. Բախշյանը նշեց, որ օգոստոսի դրությամբ քաղաքապետի ստորագրություն փաստաթղթերում դեռ չի եղել, իսկ նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հաստատել է, որ այդ շինությունը  հարակից շենքերի բնակիչների լույսը կտրում է: «Եթե քաղաքաշինական նորմերը համապատասխանում են, խորհրդով հաստատված է, մենք պարտավոր ենք այդ փաստաթղթերը տրամադրելու և ստորագրելու»,- ասաց Տ. Մարգարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here