տուն Լուրեր Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

112
0

8a51d3eb7c8db07cb5cf7e1a47f93371a3aff604Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո»  մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:

Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն