տուն Լուրեր Տարոն Մարգարյանը հրավիրում է բանավեճի

Տարոն Մարգարյանը հրավիրում է բանավեճի

199
0

2103Քաղաքապետարանը նորանոր ճանապարհներ է փնտրում, որոնց միջոցով կկարողանա քաղաքացիներին համոզել, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն արդարացված է: Քանի որ իշխանական վերին օղակները թույլ չտվեցին Տարոն Մարգարյանին գործադուլ կազմակերպել, այժմ նա  ավելի «հետաքրքիր»  մտահաղացումներ է փորձում իրականացնել:

 «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարը Տարոն Մարգարյանի տեղակալˋ Սամվել Մերթարջյանն է,  կազմակերպում է բանավեճ՝ « Տրանսպորտի սակագնի բարձրացումն արդեն իսկ անհրաժեշտություն է» թեմայով:

Վստահաբար կարելի է ասել, որ միայն Տարոն Մարգարյանի թիմում կարող էր նման գաղափար ծնվել, և նրանք հույս ունեն, այս ճանապարհով ինչ-որ արդյունքի հասնել: Այստեղ զարմանալին այն է, որ բանավեճին մասնակցելու են երիտասարդներ, ովքեր, ըստ բանավեճի սկզբունքի, կողմ են թանկացմանը: Հասկանալի է, որ սա բեմականացում է, և որ այդ «կողմ» երիտասարդները, այնքան էլ կողմ չեն, քանի որ, իրենք հնարավորություն չունեն, ինչպես Տարոն Մարգարյանը, շրջել ծառայողական մեքենաներով, սակայն  պետք է ձևացնեն, թե «կողմ» են, և ամեն ինչ կարգին կլինի:

Պետք է շտապել հիասթափեցնել Տարոն Մարգարյանին, որ որքան էլ այդ մասնակիցները ձևացնեն, թե կողմ են, միևնույն է, բանավեճի ավարտից հետո տուն են գնալու և չեն ցանկանալու վճարել ավելին, քանի որ դա իրենց գրպանին է վնաս: Անիմաստ է փորձել տարբեր ճանապարհներով՝ քաղաքացիների «վզին փաթաթել» մի որոշում, որի կողմնակիցը չեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here