Այն, որ Հայաստանի պետական գերատեսչություններն իրենց հիմնական գործունեությունը համարում են հասարակության աչքին թոզ փչելը` ոչ ոքի համար նորությոն չէ, սակայն այն, ինչ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, ուղղակի տրամաբանության սահմաններում չի տեղավորվում:Երևանի քաղաքապետարանը իր գովազդով է զբաղվում ամեն հարցում, և եթե կա որևէ թերություն, ըստ իրենց գովազդի, դա շատ դրական է, քանի որ կարող էր ավելի վատ լինել: Զարմանալի է, սակայն Տարոն Մարգարյանն իր պաշտոնական լրջությունը մի կողմ թողած՝ զբաղված է դերասանությամբ: Այսօր որոշ լրատվամիջոցներ հրապարակել են լուսանկարներ, որտեղ Տարոն Մարգարյանը, գիշերը այցելել է Երևանի փողոցները մաքրող աշխատակիցներին: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության համաձայն՝ լուսանկարները նրանց են ուղարկել քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները` Տարոն Մարգարյանի այդ լուսանկարները արվել են քաղաքապետարանի աշխատակիցների կողմից և տարածվում են լրատվամիջոցներում, որպեսզի մեղմացեն քաղաքացիների դժգոհությունը` փողոցներում ձյան և սառույցի առկայության հետ կապված: Զարմանալի է, որ քաղաքապետարանը աշխատելու փոխարեն ընտրել է դերասանության ճանապարհը, սակայն նրանք մոռանում են, որ ձյունը կամ սառույցը դերասանություն անել չգիտեն և շարունակում են մնալ փողոցում` քաղաքացիների համար անհարմարություններ ստեղծելով: