տուն Լուրեր Տարեց կինը ցանկանում էր ինքնահրկիզվել նախագահականի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարեց կինը ցանկանում էր ինքնահրկիզվել նախագահականի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

125
0

Քաղաքացի Նախշուն Ենգիբարյանն այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին ցանկացել է ինքնահրկիզման փորձ անել։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ թոշակառու կինը ձեռքին տոպրակով մոտեցել է Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են շիշն ու լուցկին, ապա շտապ օգնության մեքենա կանչել։

Այդ ընթացքում Ենգիբարյանը սկսել է պատմել, որ ինքն արդեն որևէ հույս չունի, որ պատկան մարմիններն իր դիմումներին, նամակներին պատասխան կտան, որ արդարադատություն կլինի և իր որդին, ով ավելի քան 2 տարի գտնվում է կալանքի տակ, ազատ կարձակվի:

Նա խնդրում էր ոստիկաններին վերադարձնել բենզինի շիշը՝ ասելով, որ միևնույն է՝ ինքը ինքնահրկիզվելու է, ուղղակի ցանկանում էր, որ դա «նախագահը տեսնի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here