տուն Արցախ Տարբեր քաղաքական դեմքերի հետ ստեղծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ․ Արցախի նորընտիր...

Տարբեր քաղաքական դեմքերի հետ ստեղծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ․ Արցախի նորընտիր նախագահ

155
0

Տարբեր քաղաքական դեմքերի և քաղաքական ուժերի հետ ստեղծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ՝ իմ գլխավորությամբ, որպես ընտրված նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։

« Բոլորին տրվելու է հնարավորություն մասնակցելու մեր երկրի կառավարմանը, այդ պատվաբեր առաքելության իրականացմանը։ Վերջին օրերին, համերաշխության սկզբունքից ելնելով, ես իրականացրել եմ խորհրդատվական, համագործակցության հանդիպումներ։ Հանդիպում եմ ունեցել ՀՅԴ-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, հանդիպել եմ Սամվել Բաբայանին, Մասիս Մայիլյանին։ Շարունակելու եմ հանդիպումներս մնացած արտախորհրդարանական ուժերի հետ, և քաղաքական այն դեմքերի հետ, որոնք մասնակցել են ընտրություններին, որպեսզի ունենանք համերաշխ հասարակություն։ Մեր երկրի առջև ծառացած խնդիրները մենք պետք է միասին լուծենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի ընտրված նախագահը նշեց, որ կադրային նշանակումների առումով դեռ որևէ որոշում չի կայացրել, որոշումները կլինեն մայիսի 21-ից՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։