տուն Լուրեր Բլոգ Տարբեր մանր-մունր բաշիբոզուկներ սովորություն են սարքել ցինիկ հարցազրույցներ տալ ու անխնա ստել

Տարբեր մանր-մունր բաշիբոզուկներ սովորություն են սարքել ցինիկ հարցազրույցներ տալ ու անխնա ստել

269
0

DSC01369

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էս գծատերերին լրիվ կտցրել ա: Ընդհանրապես, տարբեր մանր-մունր բաշիբոզուկներ սովորություն են սարքել ցինիկ հարցազրույցներ տալ ու անխնա ստել-ստել-ստել (спасибо ՀՀԿ за это): Մի տեսեք՝ երկու նման դատարկագլուխ հաստավզերը՝ փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը և փոխնախագահ Աշոտ Արշակյանը, ի՜նչ «հրաշալի» ասուլիս են տվել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ.

«-Մեր զգացողությամբ էլ Ձեր` գծատերերի վիճակը ժողովրդի վիճակից «վատ» է:

-Ե՛վ մեր վիճակն է վատ, ե՛ւ ժողովրդի: Եթե այսպես շարունակվի, վաղը տրանսպորտ չի լինի:

-Մինչեւ հիմա ո՞նց էիք ապրում:

-Պարտքերով, դատարանի դռներով:

-Գուցե մեկ-երկու գծատեր, ոչ բոլորը:

-Ճնշող մեծամասնությունը:

-Տարոն Մարգարյա՞նն էլ: Մի գծատեր էլ նա է:

-Տարոն Մարգարյանը եթե գծատեր ա… Նախ` ես ինֆորմացիա չունեմ, որ գծատեր ա…

-Օրինակ` 5 համարն ո՞ւմ է:

-Չգիտեմ:

-Փոխադրողների միության նախագահ լինելով` չգիտե՞ք, որ Տարոն Մարգարյանը գծատեր է:

-Տարոն Մարգարյանը աշխատավարձ ա ստանում, ի՞նչ խնդիր ունի:

-Աշխատավարձո՞վ է ապրում:

-Չգիտեմ:

Այստեղ մեր զրույցին միացավ միության փոխնախագահ Աշոտ Արշակյանը:

— Որքա՞ն ժամանակ եք վնասով աշխատում:

-2005-ից:

-Ոնց էի՞ք ապրում:

-Գոյատեւում ենք. ազգուտակի եղածը` հարսների ոսկեղենով, գրավ ա դրվել:

-Ինչպե՞ս եք 2005-ից գոյատեւում:

-Անկախ Հայաստանը ո՞նց է այդքան գոյատեւում, նույն ձեւ էլ մենք: Մենք օգուտ չենք ունեցել այսքան ժամանակ: Քաղաքացիների 95 տոկոսն ըմբռնումով է մոտենում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը:

-Բոլոր գծատերե՞րն են նման «տխուր» վիճակում, այդ թվում` օլիգա՞րխ-գծատերերը: Ուզում եք ասել` գերշահույթ չե՞ն ստանում:

-Շահույթ չկա, ի՞նչ գերշահույթ…»։

Ինձ միշտ հետաքրքրել է, թե այսքան շատ սրիկաներ որտեղի՞ց հայտնվեցին Հայաստանում, և որ էլ ավելի հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լինում, որ գրեթե բոլոր սրիկաները պաշտոններ ունեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here