Ընդամենը բոլորովին վերջերս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տևական ու պարտադիր հիվանդանոցային բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվելուց հետո անցել է ակտիվ, առողջ ապրելակերպի։ Նա ամեն օր ի ցույց է դնում իր առողջ լինելու, առողջ ապրելակերպով ապրելու փաստը՝ լողում է, հեծանիվ է քշում, մարզասրահում են նրան տեսնում ակտիվ պարապելիս։ Այսքանից հետո օբյեկտիվորեն հարց է ծագում՝ արդյոք հիմնավո՞ր էին «Իզմիրլյան» ԲԿ-ում տրամադրած բժշկական տեղեկանքները, որոնց հիման վրա էլ վարչական դատարանը որոշել էր, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ներգրավված իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ պետք է բժշկական հանձնաժողով կազմվի, ու ստուգվեն այն բժշկական փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշում էր կայացվել, որ Քոչարյանը պետք է պարտադիր ստացիոնար բուժում ստանար:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: