Քվենտին Տարանտինոն որոշել է իր հաջորդ ֆիլմի անունը: Նախատեսվում է, որ ֆիլմը վեսթերն ոճի մեջ կլինի և կկոչվի «Ատելի ութնյակը»:
Ռեժիսորը շուտով կսկսի գլխավոր դերերի համար դերասանների որոնումները: Կարծիք կա, որ Տարանտինոն ցանկանում է կրկին համագործակցել Քրիստոֆ Վալցի հետ, որը նկարահանվել էր ռեժիսորի նախկին երկու ֆիլմերում՝ «Անփառունակ սրիկաներում» և «Ջանգո Ազատագրվածում»։
Նոր՝ «Ատելի ությակը» ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, հաղորդում է Киноафиша-ն: