Անվանի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Ումա Թուրմանին միշտ անվանում էր իր Մուսան: 20 տարի առաջ աշխատելով «Քրեական ընթերցվածք» ֆիլմի նկարահանումներին` Տարանտինոն ասել էր, որ Թուրմանը միշտ ոգեշնչել է իրեն: Վերջերս Կաննի կինոփառատոնում այս զուգը միշտ իրար հետ է եղել, ինչը չի վրիպել մամուլի ներկայացուցիչների աչքից: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Շատ երկրների պապարացիներ զարմացել են` տեսնելով, թե ինչպես են թև-թևի տված քայլում դերասանուհին ու Տարանտինոն: Տպավորություն է ստեղծվել, որ նրանց միջև հարաբերություններն ավելին են, քան ընկերական հարաբերությունները: «Տարանտինոն սիրահարված է Ումա Թուրմանին մի քանի տարի: Ռեժիսորն ու դերասանուհին պարբերաբար հանդիպում էին, սակայն դրանից հետո ամեն մեկը զբաղվում էր իր գործերով: Այդպես էլ ապրում էին», — գրել է The Mirror-ը: