Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսեց պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Օրական արտադրական ծավալները կհասնեն 300.000-ի։
«Տավուշ տեքստիլի» և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու։