տուն Լուրեր Տաճարի օգտագործումը էդպիսին պետք ա լինի. ՊՈԱԿ տնօրեն

Տաճարի օգտագործումը էդպիսին պետք ա լինի. ՊՈԱԿ տնօրեն

87
0

arm139357899853

Գառնու տաճարի շրջակայքում կառուցվելիք սրճարանը մի քանի օր է, ինչ քննարկվում է: Որոշ բնապահպաններ իրենց բողոքն են արտահայտում այդ կապակցությամբ: Հարցի շուրջ  Araratnews.am-ը զրուցել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ:

«Եթե մենք օրինաչափ քայլեր չանենք, թող ստանանք համապատասխան վերաբերմունքը այդ ձեր ասած ակտիվիստներից»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասաց նա,-«Մեզ համար դա պրինցիպիալ հարց չի: Եթե չի խթանի, մենք կհանենք: Դրանից ինչ-որ աժեոտաժ ստեղծել չի կարելի: Դա պիլոտային ծրագիր է ու կգործի հուլիս-օգոստոս ամիսներին: Եթե նպատակին չծառայի, մենք դա չենք շարունակի»:

Սրճարանի տեղադրման նպատակն, ըստ Պողոսյանի, որոշակի եկամուտների ավելացումն է. «Քանի որ մենք տնտեսվարող սուբյեկտ ենք, մշակութային կազմակերպություն , օգտագործման ձևաչափ ենք մշակել, որը օրենքի սահմանում է: Թե ինչքանով կարդարացնի, ես հաշվետվությունը տարվա վերջին տալու եմ: Մենք տաճարի հետ ինչ ենք անում, կարա՞ք ասեք: Տաճարի օգտագործումը էդպիսին պետք ա լինի»:

Հարցին, թե ինչո՞վ է արդարացվում նման «օգտագործումը», Պողոսյանն ասաց, որ տարվա վերջին պարզ կլինի:

Իսկ թե ո՞վ է վերահսկելու, որ սրճարանում, օրինակ, չհնչի ցածրորակ երաժշտություն, Պողոսյանը պատասխանեց. «Չի կարող սրճարանը ունենալ վատ երաժշտություն: Տեսեք, մենք ռադիոֆիկացիա ենք արել 2009թ. և գիշերային լուսավորություն ենք արել: Այնտեղ կոնկրետ կա հաստատված երաժշտության տարբերակ, որ դա է հնչում: Ակտիվիստները հստակ չեն ներկայացնում իրենց բողոքը: Մենք միշտ պատրաստ ենք իրենց հետ երկխոսության գնալ»: