տուն Սպորտ Վրացի մարզիկները կմեկնեն Սոչի․ Վրաստանի վարչապետ

Վրացի մարզիկները կմեկնեն Սոչի․ Վրաստանի վարչապետ

159
0

457787-11264558-640-360

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է, որ երկրի մարզիկները մասնակցելու են Սոչիի օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են հաջորդ ամիս։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ։

«Կարծում ենք, որ սպորտը պետք է ազատ լինի քաղաքականությունից»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Սոչի են մեկնելու Վրաստանի մարզական պաշտոնյաները։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։

Մի քանի տարի քննարկվում էր վրացական պատվիրակության մասնակցության հարցը Սոչիի օլիմպիական խաղերին՝ հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները։ Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ այս քայլով վրացական կողմը փորձում է մեղմել լարվածությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here