Վրացական Airzena ավիաընկերությունը ուղիղ չվերթ է բացելու դեպի Սոչի, որտեղ փետրվարին անցկացվելու են 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերը,- հաղորդում է Trend.Az-ը։ Առաջին չվերթը կատարվելու է փետրվարի 4-ին։
Ուղիղ չվերթները կսկսվեն օլիմպիադայի նախաշեմին, սակայն կկրեն շարունակական բնույթ։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, թռիչքներն իրականացվելու են երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Թռիչքների ժամերն են՝ Թբիլիսի-Սոչի՝ 10.00, իսկ Սոչի-Թբիլիսի՝ 12.00։ Տոմսի արժեքն է մոտավորապես 159 եվրո։