տուն Լուրեր Վրաստան. ԵՄ նոր աջակցությունը առեւտրի, մասնավոր սեկտորի զարգացման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումների...

Վրաստան. ԵՄ նոր աջակցությունը առեւտրի, մասնավոր սեկտորի զարգացման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

91
0

em

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 18-ին Ասոցացման/ԽՀԱԱԳ համաձայնագրի վավերացման առիթով Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրամիության կողմից Վրաստանին տրվող ֆինանսական նոր աջակցության մասին։

Աջակցության նոր փաթեթը նախատեսված է առեւտրի, մասնավոր սեկտորի զարգացման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար,— ասված է մամուլի հաղորդագրության մեջ, հավելելով, որ ծրագրի նպատակը Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության հետ Վրաստանի քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրացիային նպաստելն է։

«Ասոցացման համաձայնագրով եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծմամբ Վրաստանը պետք է որոշ բարեփոխումներ իրականացնի՝ ԵՄ ստանդարտներին մոտենալու համար։ Ֆինանսավորման նոր փաթեթը հաստատում է մեր հաստատակամությունը՝ աջակվել Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին երկրի արդիականացման խոշորածավալ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին»,— ասել է Շտեֆան Ֆյուլեն։

Ֆինանսական նոր աջակցությունը Վրաստանին կօգնի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցում։ Միջոցները կուղղվեն փոքր բիզնեսի զարգացմանը։ Սա կօգնի ակտիվացնլ հիմնական առեւտրային ինստիտուտների գործունեությունը եւ սահուն կերպով իրականացնել սննդի անվտանգությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային շուկային վերաբերող բարեփոխումներ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն