տուն Լուրեր Վրաստանում տեղի ունեցան դեմոկրատական ընտրություններ

Վրաստանում տեղի ունեցան դեմոկրատական ընտրություններ

150
0

ruboooooooooooo

Ինչպես գիտենք, երեկ Վրաստանում անցկացվել է նախագահական ընտրություններ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք» ուժի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Ձայների 91%-ի հաշվարկից հետո նա ունի 62.09%: Միացյալ ազգային շարժման թեկնածու Դավիթ Բաքրաձեն ստացել է 21.09%, իսկ Ժողովրդավարական շարժման թեկնածու Նինո Բուրջանաձեն` 10.06%: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարևան երկրում անցկացված նախագահական ընտրություններին, նշել է, որ տեղի է ունեցել դեմոկրատական ընտրություններ. «Վրացի ժողովուրդը հնրավորություն ստացավ իր կարծիքը արտահայտելու  ընտրությունների միջոցով, պարտվող կողմը շնորհավորեց հաղթող ուժին, սա լուրջ քայլ է Վրաստանի կողմից դեպի քաղաքակիրթ աշխարհ: Կարծում եմ, որ դրական հետևանքները երկար սպասել չեն տալիս»: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, փորձագետը նշել է, որ Վրասանում հաստատված նոր իշխանությունների օրոք այդ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինի:«Հայ-վրացական միջպետական հարաբերությունները առանձնանում են բարիդրացիական մթնոլորտով, ընդ որում այն փոխըմբռնումը կա, որ Հայաստանը շատ կարևոր է Վրաստանի համար և Վրաստանն էլ՝ շատ կարևոր Հայաստանի համար, ու այդ ընկալումները պահպանվել են տարիներով, կպահպանվեն նաև այս ընտրությունից հետո: Ես չեմ կարծում, որ այս ընտրությունից հետո, ինչ որ մի բան մեր հարաբերություններում կփոխվի»,-եզրափակել է Ռուբեն Մեհրաբյանը:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here