Տեղացած առատ ձյան պատճառով Վրաստանի վերին Աջարի շրջանի շուրջ 12 գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Բացի այդ, ձնահոսքի պատճառով արգելափակվել է Բաթումի — Ադիգենի երկաթգիծը։
«Չնայած վատ եղանակային պայմաններին, գրեթե ամբողջ օրվա ընթացքում իրականացվել են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն առատ ձյունը և ուժեղ քամին զրոյացրել է ճանապարհային բրիգադների աշխատանքը որոշ հատվածներում»,- ասել է Աջարիայի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը։
Բացի այդ, վթարների պատճառով զոհվել է մեկ մարդ, երկուսը գտնվում են ծանր վիճակում։